211652_close_icon
views-count45667 դիտում article-date 09:54 22-06-2018

Էջմիածնում նոր կլաններ են ստեղծվում. ահազանգում են էջմիածինցիները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էջմիածնում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո այդ քաղաքում պարզապես բեսպրեդել է: Այնտեղ մշտապես թշնամիներ համարվող երկու կլանների ղեկավարները` Արթուր Ասատրյանը (ԴոնՊիպո) և Մանվել Գրիգորյանը կալանավորված են, այսինքն` չեզոքացված: Իրավիճակն ավելի է լրջացել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո, երբ այլևս չկա նաև տեղական իշխանությունը, որ կարող է միջամտել: Հիմա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նոր կլան դառնալու հավակնություն են ներկայացնում Սանկտ-Պետերբուրգից վերջերս եկած անձինք, որոնք իրենց մերձավորների միջոցով փորձում են արգելել Մանվել Գրիգորյանի և Արթուր Ասատրյանի ընտանիքին պատկանող բիզնեսների գործունեությունը: Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած էջմիածինցիները, եթե պետությունը, նոր կառավարությունն իրավիճակն իր ձեռքը չվերցնի ու չկանխի նոր կլանի ստեղծումը, Էջմիածնում ավելի վատ բարքեր կտիրեն, քան առաջ էին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր