211652_close_icon
views-count8020 դիտում article-date 17:59 21-06-2018

Սերխիո Ռամոս. Մեսին արդեն կիլոմետրերով առաջ է Մարադոնայից

Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը անդրադարձել է Արգենտինայի հավաքականի նախկին լեգենդ Դիեգո Մարադոնայի խոսքերին և վերջինիս համեմատել Լիոնել Մեսիի հետ: Մարադոնան օրերս հայտարարել էր, որ Ուրուգվայի և «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը ավելի կատարյալ խաղացող է: «Գոդինը Ռամոսից ուժեղ է: Նա ավելի լավ է պաշտպանվում, նա ձեզ առաջ է մղում, գոլ է խփում ու ձեզ չեմպիոն դարձնում», ասել էր Մարադոնան: Ռամոսը պատասխանել է. «Արգենտինայում բոլորը գիտեն, որ Մարադոնան կիլոմետրերով ետ է Մեսիից: Մեսին իմ համար պատմության մեջ լավագույն արգենտինացի ֆուտբոլիստն է», ասել է Ռամոսը:

Նմանատիպ նյութեր