Սերխիո Ռամոս. Մեսին պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Սուպերկլասիկոյից առաջ իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի մասին:
«Ես շատ եմ հարգում նրան: Կարծում եմ, նա պատմության մեծագույն խաղացողներից մեկն է:
Հուսով եմ, որ կիրակին իր օրը չի լինի: Դա կնշանակի, որ մենք մեր աշխատանքը կատարել ենք: Ավելի լավ կլինի, որ դրան գումարած մենք դրական արդյունքի հասնենք:
Ես նրան՝ որպես պրոֆեսիոնալ գործընկերոջ, լավագույնն եմ մաղթում, սակայն մինչև այնտեղ, քանի դեռ դա մեր վրա բացասաբար չի ազդի:
Դա բարդ է, բայց նա վայելում է իմ առավելագույն հարգանքը: Կարծում եմ, նա լավագույններից մեկն է», ասել է Ռամոսը:
«Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: