«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սէր Ալեքս Ֆերգյուսոնը համեմատություն է արել արգենտինացի երկու լեգենդար ֆուտբոլիստների՝ Դիեգո Մարադոնայի և Լիոնել Մեսիի միջև:
«Մեսին Մարադոնայից ավելի ուժեղ է, քանի որ Դիեգոն ամենաբարձր մակարդակով ընդամենը մի քանի տարի է անցկացրել իր կարիերայում», ասել է Ֆերգյուսոնը:
Նշենք, որ Մարադոնան իր կարիերայի ընթացքում միայն մեկ անգամ է արժանացել «Ոսկե Գնդակին», իսկ Մեսին այդ մրցանակը ստացել է չորս անգամ: