211652_close_icon
views-count73421 դիտում article-date 10:48 21-06-2018

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 27–ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Սարգսյանը իր վարած Opel մակնիշի 35 FG 999 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցի 19 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված 50-55 տարեկան տղամարդու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նարեկ. Ս.-ն նշված ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի և վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր