211652_close_icon
views-count2609 դիտում article-date 21:38 20-06-2018

Պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը կզարգանա. Տոնոյանն ընդունել է Լիբանանի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցության ներկայիս մակարդակը և փոխադարձ հետքաքրքրություն ներկայացնող ուղղությունները, նշելով, որ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար նպատակահարմար է արդիականացնել համագործակցության իրավական շրջանակը և ակտիվացնել բարձր մակարդակի ռազմաքաղաքական երկխոսությունը: Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է,որ ՀՀ կառավարությունը հաստատել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու պաշտպանության նախարարության առաջարկը, ինչը նոր հնարավորություն կընձեռի պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման համար: Դեսպան Դաղերն իր հերթին նշել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու լիբանանյան կողմի պատրաստակամության մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր