211652_close_icon
views-count3948 դիտում article-date 17:18 20-06-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 19-ից 20-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 9, յուրացման կամ վատնման 6, խարդախության 5, հարկերից խուսափելու, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի ու կողոպուտի 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր