211652_close_icon
views-count6931 դիտում article-date 16:35 18-06-2018

Մեքսիկայի գոլից հետո Մեխիկոյում երկրաշարժ է գրանցվել

Մեքսիկայի աշխարհագրական և մթնոլորտային հետազոտությունների ինստիտուտը երկրի մայրաքաղաքում երկրաշարժ է գրանցել՝ ԱԱ-2018-ի Գերմանիա-Մեքսիկա [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/17/1098694/]խաղի[/url] (0:1) ժամանակ: Ցնցումների հավանական պատճառը՝ մեքսիկական թիմի գոլից հետո երկրպագուների թռիչքներն են: «Սեյսմիկ չափիչները Մեխիկոյում երկրաշարժ են գրանցել, որը արհեստական ծագում ունի: Մեծ հավանականությամբ, պատճառը Մեքսիկայի գոլից հետո զանգվածային թռիչքներն են», նշված է ինստիտուտի թվիթերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր