Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Բարսելոնա»-ՊՍԺ [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/09/1060975/]խաղի [/url](6:1) ժամանակ Կատալոնիայի մայրաքաղաքում սեյսմիկ ակտիվություն է գրանցվել:
«Կամպ Նոու» մարզադաշտից քիչ հեռու գտնվում է աշխարհագրության ինստիտուտը, որտեղ սեյսմոգրաֆներ են տեղադրված, որոնք էլ խաղի ժամանակ երկրաշարժ են գրանցել:
Ինստիտուտի աշխատակից Ժորդի Դիազը նշել է, որ «Բարսայի» 2-րդ և 3-րդ գոլերի ժամանակ սեյսմիկ շեղումները նորմայից ավելի բարձր են եղել, իսկ ահա 6-րդ գոլի ժամանակ գրանցվել է 1 բալանոց երկրաշարժ` Ռիխտերի սանդղակով:
«6-րդ գոլի ժամանակ գրանցվել է ամենալուրջ երկրաշարժը, որը երբևիցե ֆիքսվել է մեր ինստիտուտի կողմից», ասել է Դիազը:
1 բալանոց երկրաշարժը պատկանում է «միկրոերկրաշարժերի» կատեգորիային և սովորաբար մարդիկ դա չեն նկատում, սակայն սեյսմիկ սարքավորումները միշտ գրանցում են: