21687 դիտում
18:30 16-06-2018
Ի՞նչ են ուտում և հագնում զինվորները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպել էր ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու ցուցադրություն և ՀՀ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրություն:
Ցուցադրված էին անկողնային և հանդերձանքի պարագաներ, համազգեստ, կոշկեղեն։ Սպայական անձնակազմի շնորհիվ ցուցահանդեսի մասնակիցները ծանոթացան զինվորական իրերին, պատկերացում կազմեցին դրանց անրաժեշտության ու պիտանելիության մասին։
Ներկա էին նաև զինվորների ծնողներ , որոնք իրենց ձեռքով փորձեցին զինվորների համար նախատեսված սնունդն ու համոզվեցին, որ բանակային սնունդի մասին հնչեցված բացասական կարծիքները չեն համապատասխանում իրենց համտեսածին. «Համով էլ «տուշոնկա» էր»,-կատակում է Համիկ Խաչատրյանը, որի որդին արդեն 11 ամիս է ծառայում է Արցախի զորամասերից մեկում։
Ծնողները շնորհակալություն հայտնեցին խոհարարներին, որոնք տեղում պատրաստում ու մատուցում էին ներկաներին։
Իսկ ինչ վերաբերում է զինվորական համազգեստին՝ փոփոխություններն ակնհայտ են։ Տարեցտարի հագուստն ու զինվորական կոշիկների որակն ավելի բարձրանում է՝ դառնալով դիմացկուն ու զինվորների համար ավելի հարմարավետ։
Մանրամասները՝ [url=https://www.banak.info/2018/06/inch-en-utum-hagnum-zinvornery.html]այստեղ.[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
Նմանատիպ նյութեր
2581 դիտում
23:42 24-02-2014
Մարոն ընդհանրապես խալաթ չէր հագնում. 21-ամյա կնոջ ծնողները նրա ինքնասպանությունը հերքող փաստեր են բերում.News.am
13065 դիտում
14:58 27-04-2014
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Նորքի Հայորդաց տան մանկավարժը Նիվայով «հագնում» Բոգդանին, կան վիրավորներ