211652_close_icon
views-count63473 դիտում article-date 16:29 14-06-2018

Խոշոր ավտովթար Երևանում. 27-ամյա վարորդը Nissan-ով բախվել է հաստաբուն ծառին և այն տապալել. նրան և 4 հոգու տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Նուբարաշեն փողոցում՝ թիվ 15 տան դիմաց, 27-ամյա Սերգեյ Ենոքյանը իր վարած Nissan Teana մակնիշի 88 CQ 788 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթի եզրաքարերին ու հաստբուն ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ենոքյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, ևս 4 հոգի էլ «Մուրացան» հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր