211652_close_icon
views-count6563 դիտում article-date 23:48 13-06-2018

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակությանը

Հունիսի 13-ին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ կառավարության և UNICEF-ի միջև առկա համագործակցության ընթացիկ հարցերին և կարևորել դրա զարգացման հնարավորությունները: Տանյա Ռադոչան նշել է, որ թեև հիմնադրամը, իր գործունեությունն առավելապես ծավալելով առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներում, ոչ ավանդական գործընկեր է հանդիսանում ֆինանսների նախարարության համար, սակայն համագործակցությունը նախարարության հետ առանքային նշանակություն ունի: Կարեն Բրուտյանն ընդգծել է, որ ճյուղային նախարարությունների հետ իրականացվող համակարգված աշխատանքը և UNICEF-ի հետ արդյունավետ համագործակցությունը թույլ կտան ՀՀ-ում ապրող երեխաների համար առավել բարեկեցիկ և արժանապատիվ կյանք ապահովելու լրացուցիչ խթաններ ստեղծել: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման նպատակով Արգենտինայից Հայաստան փորձագետ հրավիրել: Նախատեսվում է նաև առաջիկայում բյուջեն նախագծելիս առավելագույնս հաշվի առնել երեխաներին առնչվող խնդիրները` հիմք ընդունելով այս մասով նախորդ տարիների բյուջեի կատարողականի վերլուծության արդյունքները:

Նմանատիպ նյութեր