211652_close_icon
views-count54491 դիտում article-date 12:40 12-06-2018

Գեղարքունիքի մարզի ռեստորանային համալիրներից մեկի մոտ թալանել են զորամասի հրամանատարի ավտոմեքենան. գողոնի մեջ է ՊՆ նախարարի հրամանով որպես պարգև ստացած ատրճանակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այդ օրը, երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գեղարքունիքի մարզի ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող ճանապարհին կայանված Lexus մակնիշի ավտոմեքենայի միջից գողացել են «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, ինչպես նաև գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին մեքենայի տերը դիմել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը Տավուշի մարզի բնակիչ՝ 43-ամյա Սողոմոն Խաչատրյանն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, իսկ «Մակարով» տեսակի ատրճանակը որպես պարգև նա ստացել է ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2017 թվականի հունվարի 25-ի որոշմամբ։ Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրամանատարի ավտոմեքենայից գողացած ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր