211652_close_icon
views-count9145 դիտում article-date 10:24 07-06-2018

Վերջին շրջանում եկեղեցու գլուխն ընտրվել է ԿԳԲ-ի պարտադրանքով․ Տեր Կորյուն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ մի խումբ հոգևորականներ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, Գայանե վանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը պատասխանեց. «Վերջին շր­ջանում Սարդարապատում մեր վարչապետը սեր ու հար­գանք էր ստանում, բայց հայրապետը խղճուկ կարգավի­ճակում էր, լքված, որևէ մե­կը ժողովրդից չմոտեցավ, որ օրհնություն խնդրեր։ Մեծ ցավ էր, իմ մեջ Աստված դրեց այն ուժը, որ դուրս գանք ու պահանջենք հայրապետից խաղաղորեն թողնել ու հեռանալ»։ Մեր այն դիտարկմանը՝ մամուլում Վեհափառի անվան հետ բազմաթիվ բիզնեսներ են կապվում, Տեր Կորյունն այս­պես արձագանքեց. «Մեծ ցավով պիտի ասեմ՝ վարկա­բեկված անունն է Գարեգին 2-րդ, ինչպես ինտերնետում տեսնում ենք՝ հարյուրավոր հոդվածներ, Ձեր ասած՝ բիզ­նեսներ։ Ես չեմ եկել իրեն վարկաբեկելու, պարզապես պիտի ասեմ՝ Վեհափառը պիտի լինի ազգա­սեր, ոչ թե կաշառքով, բռնությամբ գա գա­հին բազմելու»։ Aravot.am-ի հարցին՝ Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, ինչպե՞ս են պատկերաց­նում նրա հրաժարականը և արդյոք ունե՞ն նոր կաթողիկոսի թեկնածու, Տեր Կորյունը պատասխանեց. «Վերջին շրջանում ռուսա­կան կայսրության կողմից մեզ պարտադրվել է կանոնադրություն, որի արդյունքում մի խա­բուսիկ բան եղավ՝ իբր ազգովի ենք ընտրում։ Իրականում տարիներ կամ հարյուրամյակով եկեղեցու գլուխն ընտրվել է ԿԳԲ-ի բռնությամբ կամ պարտադրանքով»»։ [b]Մանրամսան՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր