211652_close_icon
views-count4048 դիտում article-date 17:09 26-12-2017

Ազգային ավիափոխադրող ստեղծելու ծրագիրը Ռուսաստանի պարտադրանքով չի արվում

«Մենք մշտապես պատրաստ ենք եղել ու կլինենք ցանկացած նման առաջարկ քննարկելու»,- այսօր ասուլիսում ասաց ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, անդրադառնալով տարածվող լուրերին, թե Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ նոր ազգային ավիափոխադրող են ստեղծելու: Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների և ՌԴ Արդյունաբերության նախարարները հանդիպման ընթացքում ռուսական կողմի առաջարկով քննարկել են նաև ազգային ավիափոխադրող ստեղծելու հնարավորությունը: «Սա առաջարկություն է գործընկեր երկրից, որը կարող է հնչել ցանկացած այլ երկրի կամ ցանկացած այլ ներդրողի շուրթերից: Այդ հարցը շատ շահարկվեց վերջերս: Սա մեր տնտեսության մեջ ներդրում անելու առաջարկություն է, մասնավորապես ավիացիոն ոլորտում, որին մենք դրական ենք արձագանքում»,- ասաց Ավետիսյանը: [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/07/1058163/]Հիշեցնենք[/url], որ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովն ամիսներ առաջ հայտարարել էր, թե քննարկումներ են անցկացնում հայկական կողմի հետ ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցի շուրջ: Ըստ նրա՝ նոր ավիաընկերությունը շահագործվելու է ռուսական արտադրության Sukhoi Superjet-100 ինքնաթիռներով: Սերգեյ Ավետիսյանը հերքում է տարածված ենթադրությունները, թե ՌԴ-ն է ՀՀ-ին պարտադրել այս ինքնաթիռներով ազգային ավիափոխադրող ստեղծելու ծրագիրը, նշելով, որ այս պահին այլ տեղեկությունների չի տիրապետում:

Նմանատիպ նյութեր