211652_close_icon
views-count103364 դիտում article-date 17:54 06-06-2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով նշանակվել են 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ ու նարկոմանիայի բաժնի պետ

Այսօր՝ հունիսի 6-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ղարիբ Հովսեփյանն ազատվել է ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության 2-րդ վարչության 3-րդ բաժնի պետ։ ՀՀ ոստիկանաետի մեկ այլ հրամանով առողջական խնդիրներ ունենալու պատճառով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանը։

Նմանատիպ նյութեր