211652_close_icon
views-count32072 դիտում article-date 10:20 06-06-2018

Նոյեմբերյանում թալանել են տեղի ճանաչված վարսավիրի բնակարանը. գողոնը կազմում է մոտ 2 մլն դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 4-ին, Նոյեմբերյանում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։ Ժամը 15։30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցի բնակիչ՝ 60-ամյա Հովիկ Անանյանը դիմել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։30-ից մինչև 12։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բանալիով բացել են իր տան դուռը, մտել ներս և ննջասենյակի պահարանից հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Անանյանը անհատ ձեռներեց է և Նոյեմբերյանում հայտնի է «Վարսավիր Հովո» մականվամբ։ Նրա տնից տարել են մոտ 1 մլն 200 հազար դրամ, 20 ԱՄՆ դոլար և մոտ 4 հազար դոլար ոսկյա ու արծաթյա զարդեր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր