211652_close_icon
views-count90099 դիտում article-date 20:29 05-06-2018

Սևանում 26-ամյա մենեջերի դաժան սպանության գործով դատարանը կալանավորեց Վրաստանի քաղաքացիներ՝ 32-ամյա և 34-ամյա ամուսիններին. 35-ամյա կասկածյալն էլ հետախուզվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Վազգեն Մամիկոնյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ Ուռեկի քաղաքի բնակիչ, 32-ամյա Դիմիտրի Անդրեևի և Քառելլի շրջանի բնակիչ, 34-ամյա Սոֆիո Անդրեևնայի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ժորա Մարտիրոսյանին Գեղարքունիքի մարզի Սևանի վարչական տարածքում առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործության մեջ որպես կասկածյալ քննչական մարմնի կողմից հետախուզում է հայտարարվել նաև Վրաստանի քաղաքացի՝ 35-ամյա Շոթա Մաղլակելիձեի նկատմամբ։ Նշված դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած 26-ամյա երիտասարդի սպանությունը. երկու անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում: 26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 31-ին Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 26-ամյա երիտասարդը Գյումրիի բնակիչ է, որտեղ իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով իրականացրել է ուղևորափոխադրման ծառայություններ։ Տուժողն իր ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել մայիսի 29-ին Գյումրի մեկնած երեք օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին և նրանց ընկերոջը։ Դեպքի օրը ևս վերջիններիս պատվերով տուժողը նրանց փոխադրել է Սևան: Ըստ քրեական գործի տվյալների՝ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել։ Հասնելով Սևանի թերակղզու տարածքում գտնվող Սևանի կառավարական ամառանոց տանող ավտոճանապարհ՝ տուժողը կայանել է մեքենան, որից հետո ուղևորների և նրա միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 26-ամյա վարորդի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ ակտիվ միջոցառումներ ձեռնարկել վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/04/1097481/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դաժան սպանության քրեական գործը Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի հակապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչություն։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրեական գործով նախաքննությունը կատարելու էին փորձառու քննիչներ, որի ղեկավար էր նշանակվել Սամվել Տոնոյանը, ով իր գործընկերների հետ բազմաթիվ աղմկահարույց և մեծ հնչեղություն ունեցող հանցագործություններ է քննել, որոնք ուղարկվել էին դատարաններ։ [b]Սպանված 26-ամյա Ժորա Մարտիրոսյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0058804001528217183648123.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր