90246 դիտում
23:34 21-11-2017
Դատարանը Վանաձորում աղմկահարույց սպանության գործով ձերբակալված նախկին երկրապահականի 24-ամյա տղային կալանավորեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով քննիչ Տարոն Թադևոսյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Քոչինյանին սպանելու կասկածանքով ձերբակալված 24-ամյա Սերիկ Կարոյի Կարապետյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Սուրիկ Բաղդասարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Կարապետյանը դատարանից տեղափոխվեց «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։
Նշված հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Լոռու մարզի Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Լոռու մարզի քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի կողմից ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ խմբեր, ինչի արդյունքում էլ կարճ ժամանակում ոստիկաններն ու քննիչները արդյունքի հասան. կասկածյալը ինքնակամ ներկայացավ Ոստիկանություն։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/19/1082594/]հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 19-ին Վանաձորում 33-ամյա Վոլոդյա Քոչինյանին սպանելու կասկածանքով որոնվում էր 24-ամյա Սերիկ Կարոյի Կարապետյանը։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս ծնունդով Ալավերդիից է և իր շրջապատում ավելի շատ ճանաչված է որպես երկրապահ կամավորականների միության Թումանյանի տարածքային կազմակերպության նախկին նախագահ Կարոյի տղա։
Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ Արամ Ղազարյան), Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյան) գլխավորությամբ ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների, ինչպես նաև բացատրական գործողությունների արդյունքում Ոստիկանության Տարոնի բաժին էր ներկայացել կասկածյալ Լ. Կարապետյանը, ում փաստաբանների ներկայությամբ լսելու էր ավագ քննիչ Գ. Վերմիշյանը:
Ավելի վաղ ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնել էր, որ նոյեմբերի 19-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։
Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը, ով, ըստ բժիշկների հայտարարության, վնասվածքը ստացել էր որովայնի մասում՝ կտրած-ծակած հարվածի հետևանքով, Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Քոչինյանն է։ Փաստի առթիվ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, Լոռու մարզային քննչական վարչույթան քննիչ Գագիկ Վերմիշյանի գլխավորությամբ, ում որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
[b]Սպանության կասկածանքով կալանավորված 24-ամյա Սերիկ Կարոյի Կարապետյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0030602001511293293195714.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+