211652_close_icon
views-count9785 դիտում article-date 23:50 04-06-2018

«Երևանյան թմբուկներ» խումբը ելույթով հանդես է եկել Բրյուսելի կենտրոնական Գրան Պլաս և Մոնե թատրոնի հրապարակներում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Երևանյան թմբուկներ» խումբը՝ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի ղեկավարությամբ Բելգիայի հայերի կոմիտեի աջակցությամբ՝ ի դեմս կոմիտեի նախագահ Կարեն Թադևոսյանի, Բելգիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների՝ Պողոս Յալիմի, Էդիկ Քոթանջյանի և Սամվել Սարգսյանի, մայիսյան հաղթանակների, Առաջին Հանրապետության 100 ամյա և Երևանի 2800-ամյա հոբելյանների առթիվ հունիսի 1-2 հանդես եկավ միջոցառումներով՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնական Գրան Պլաս և Մոնե թատրոնի հրապարակներում։ Նշենք, որ մայիսի 18-19 խումբը մասնակցել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում առաջին անգամ անցկացված «Ամֆիոնիա» միջազգային ռազմական, երաժշտական փառատոնին, ինչպես նաև ելույթ ունեցել եվրոպական մի շարք այլ քաղաքներում՝ Իտալիայի Միլան քաղաքում՝ մայիսի 20-22, Ֆրանսիայի Լիոն և Վյեն քաղաքներում՝ մայիսի 23-26, Փարիզում՝ մայիսի 27-29-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր