211652_close_icon
views-count8043 դիտում article-date 14:31 02-06-2018

ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. Ֆանտաստիկ վիպակ. ՄԱՍ 2. hayreniq.am

Տատիկի ճչոցից՝ կատուն վախեցած դուրս վազեց Նազիկի սենյակից: Տատիկն ու Նազիկը լարված նայում էին միմյանց: Տատիկը հառաչեց և սկսեց պատմել. -Մայրդ շատ երիտասարդ տարիքում է քեզ ունեցել: Ծննդաբերության պահին վատ եղանակ էր . կայծակ, որոտ :Մի անսովոր և հատուկ կայծակ , որը տեսնում են միայն ընտրյալները՝ խփեց քեզ , բայց ոչ ոք դա չնկատեց բացի ինձանից: Նազիկը զարմացած, վախեցած ու սպասողական հայացքով նայում էր տատիկին. Տատիկը շարունակեց. - Նազիկ, դու սովորական աղջիկ չես: Դու սուպեր-հերոսուհի ես: Նազիկը հանկարծակիի եկած վեր թռավ իր տեղից. -Տատիկ , ի՞նչ ես խոսում: Տատը բռնեց Նազիկի ձեռքը. -Դու պետք է ավարտին հասցնես իմ կիսատ թողած առաքելությունը: Այդպես է ցանկանում տիեզերքը: Դու ընտրյալ ես, աղջիկս: Ես, ցավոք , չկարողացա հաղթանակով պսակել իմ ճանապարհը. Պարտվեցի չարագործներին: /Նազիկի կերպարը ստեղծեց նկարիչ Սերոբ Դարբինյանը/ -Ի՞նչ չարագործեր, ի՞նչ ճանապարհ, ի՞նչ ընտրյալ, -Նազիկը սարսափած է: -Դու պետք է երկիրը փրկես այնպիսի չարագործներից, ինչպիսիք են Գոդը, Սենչը և ամենանենգ չարագործը՝ Բասը: Նրանք ուզում են տիրանալ երկրին և միայն մենք կարող ենք նրանց խանգարել, թույլ չտալ, որ իրականցնեն իրենց չարագործությունները: Նազիկը վախեցած է. _ Ես չեմ կարող, Ես վախենում եմ: Տատիկը հիասթափությամբ նայեց Նազիկին:Նազիկը հանկարծ հարցրեց. -Իսկ ուր են իմ ծնողները, տա՞տ, դու երբեք իմ այս հարցին չես պատասխանել: Տատը հուզմունքով նայեց նրան ու ասաց. -Քանի որ ծնողներդ շատ երիտասարդ էին, նրանք գտան, որ դու կխանգարես իրենց կյանքին … կներես, որ դա ասում եմ, գիտեմ, որ ցավացնում եմ քեզ: Նրանք քեզ թողել են ինձ մոտ ու հեռացել: Այդ օրվանից ես նրանցից ոչ մի լուր չունեմ… Մանկուց ես եմ քեզ խնամում: Նազիկը չգիտեր ինչ ասել և սկսեց լացել:Որոշ ժամանակ անց նա սրբեց աչքերն ու ասաց. -Ես.. Ես…Ես համաձայն եմ :Ես պետք է սխրագործություններ կատարեմ, փրկեմ աշխարհը չարագործներից, որպեսզի հայրս և մայրս տեսնեն ինձ, հպարտանան ու ետ վերադառնան: Երևի..Երևի ես նրանց համար տանջանք եմ եղել, վատն եմ եղել, որ հեռացել են: Ես պետք է նրանց հակառակն ապացուցեմ: Տատիկը գրկում է Նազիկին, երկուսով հուզված են: Այդ ամբողջ ընթացքում Սև կատուն ականջ էր դնում նրանց խոսակցությանը: Խոսակցության ավարտից հետո այդ տարօրինակ կատուն մի անկյուն քաշվեց , սեղմեց իր պոչի տարօրինակ նշանին և ասաց. -Ալո... շեֆ.....Ես գտել եմ նրան. որն է մեր հաջորդ քայլը՝ սպանե՞մ… Կատուն հա՛մ խոսում, հա՛մ կատաղած հայացքով նայում է Նազիկի ու նրա տատիկի կողմը… Աղբյուրը՝ [url=http://www.hayreniq.am/am-n-4611.html]hayreniq.am[/url]

Նմանատիպ նյութեր