211652_close_icon
views-count6202 դիտում article-date 14:32 31-05-2018

Չավի. «Ռեալը» հաղթողի գեն ունի, իսկ «Բարսելոնան» քնել է

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին կատալոնական ակումբին քննադատել է տրանսֆերային շուկայում անգործության համար: ««Ռեալը» հաղթողի գեն ունի, իսկ «Բարսելոնան» քնել է: Նրանք անգործության են մատնված տրանսֆերային շուկայում, իսկ դա վնաս է հասցնում», ասել է Չավին: Չավին «Բարսելոնայում» հանդես է եկել 1999-2015 թվականներին: Այժմ խաղում Կատարի «Ալ-Սադ» ակումբում: Նշենք, որ միայն նախորդ տրանսֆերային պատուհանում «Բարսելոնան» 260 մլն եվրո է վճարել երկու խաղացողի՝ Ֆիլիպե Կոուտինյոյի և Ուսման Դեմբելեի համար:

Նմանատիպ նյութեր