Չավի. «Բարսելոնան» քնել է
«Բարսելոնայի» նախկին ավագ Չավին մեկնաբանել է այս ամռանը թիմի տրանսֆերային քաղաքականությունը:
«Ես խաղացել եմ «Բարսելոնայի» այնպիսի փայլուն ժամանակահատվածում, որ հիմա տպավորություն է ստեղծվում, որ սա այն թիմը չէ: Նա նախկինի պես արժանի ֆուտբոլ է խաղում, սակայն ակումբը կարող էր ձեռք բերել լավագույն խաղացողներին:
«Բարսելոնան» քնել է, քանի որ 5-6 տարի առաջ նրա կազմում հանդես էին գալիս այդ ոճի համար աշխարհում լավագույնները: Այժմ «Բարսելոնայում» այդ ոճի համար խաղում են 5-6 ֆուտբոլիստ. Մեսին, Ինյեստան, Բուսկետսը, Ալբան, Պիկեն և Սուարեսը:
«Բարսելոնան» գնել է խաղացողների, որոնք չեն համապատասխանում նրա խաղային փիլիսոփայությանը», ասել է Չավին:
Այս ամռանը կատալոնացիները ձեռք բերեցին պաշտպան Նելսն Սեմեդուին, կիսապաշտպաններ Պոուլինյոյին, Դեմբելեին ու Դելոֆեուին: