Հայտնաբերվել է եզակի գեն, որը կապ ունի հոգեկան խնդիրների առաջացման հետ
Շիզոֆրենիան, ալկոհոլիզմը և երկբևեռային հոգեկան խանգարումներն առաջանում են մարդու օրգանիզմում առկա միևնույն գենի պատճառով, գրում է MedDaily պարբերականը:
Գենը, սակայն, կարող է հանդիպել 200 մարդուց մեկի մոտ: Այն GRM3-ի բացառիկ տեսակ է, ենթադրաբար մասնակցություն ունի նեյրոնային ազդանշանների փոխանցման գործընթացին:
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ունեն այդ գենը, 2-3 անգամ ավելի հաճախ են հիվանդանում վերը նշված հիվանդություններով: Նրանք հետազոտել են այդ հիվանդություններից առնվազն 1-ով տառապող 4971 մարդու գենետիկան և համեմատել դրանք 1309 առողջ մարդու գենետիկ անալիզների արդյունքների հետ: Պարզվել է, որ այդ խնդիրներ ունեցող մարդկանց մեջ առկա է GRM3 գեն:
Պրոֆեսոր Դևիդ Քեթիսն ասում է. «Այժմ մենք կարող ենք գտնել արդյունավետ միջոցներ՝ այդ հոգեկան խանգարումները բուժելու համար: Մեծամասշտաբ հետազոտության արդյունքները համոզիչ են: Սխալվելու հավանականությունը՝ քիչ»:
Նշենք, որ ներկայումս շիզոֆրենիան բուժում են դոֆամին տեսակի դեղամիջոցով, որը պատասխանատու է ուղեղի բջիջների միջև ազդանշանների համար: