211652_close_icon
views-count54790 դիտում article-date 22:34 29-05-2018

4 հոգանոց ընտանիքի անդամները, որից մեկը 4-ամյա երեխա է, հայտնվել են բաց երկնքի տակ. նրանց հույսը ոստիկանությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, Վարելչյանների 4 հոգանոց ընտանիքը, որոնցից մեկը 4 տարեկան երեխա, հայտնվել է բաց երկնքի տակ: Կոմիտասի պողոտայի 33 Ա շենքի թիվ 100 բնակարանից զրկվելու պատճառը այն է, որ առանց իրենց իմացության բնակարանը վաճառվել է: [color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Տ. Վարելչյանն ասաց, որ ամուսինը մոտ 1,5 տարի առաջ փաստաբան Էլզա Զաքարյանից միջնորդի միջոցով 6 հազար ԱՄՆ դոլլար է վերցրել: Ժամանակի ընթացքում գումարը ցանկացել են ետ վերադարձնել, սակայն այդպես էլ չեն համաձայնվել հանդիպել իրենց հետ, պատճառաբանելով, որ հարմար չի իրենց: Հետո մեղադրել են, որ գումարը չվճարելու պատճառով բնակարանը հանում են աճուրդի: Այսօր էլ բանվորներով եկել են տան գույքի հագուստի և անկողնային պարագաների մի մասը իջեցրել են շենքի բակ, սակայն բանվորները հասկանալով թե ինչ են անում, կիսատ են թողել գործը և հեռացել: Տ. Վարելչյանն ասաց, որ իր խնդրանքը Ոստիկանությանն է և խնդրում է հետևողական վերաբերմունք, նշված գործի նկատմամբ, քանի որ ինչպես ինքն է նշում իրենց բնակարանին տիրացել են խաբեությամբ և կեղծիքներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր