211652_close_icon
views-count15019 դիտում article-date 19:52 29-05-2018

ՈւԵՖԱ-ն Ռամոսին չի պատժի Կարիուսին հարվածելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խուսափեց պատժից.՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում (3:1) «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսին արմունկով հարվածելու համար: ՈւԵՖԱ-ն որոշեց իսպանացու հանդեպ սանկցիաներ չկիրառել, թեպետ լիազորություններ ունի պատժել խաղացողին խաղից հետո, եթե առկա է եղել կանոնների լուրջ խախտում, և դա մրցավարը չի նկատել: Կոմիտեն Կարիուսին արմունկով հարվածելու դրվագը ուսումնասիրելով, հայտնել է, որ «տվյալ դեպքում պատժելու կանոնը չի գործում»: ՈւԵՖԱ-ն նաև հայտնել է, որ այդ առթիվ որևէ բողոք չէր ներկայացվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր