211652_close_icon
views-count23137 դիտում article-date 19:23 29-05-2018

Դավթաշենի սեփական տների բնակիչները դարձյալ Դավթաշեն - Աշտարակ արագընթաց մայրուղու նախագծից են բողոքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դավթաշենի սեփական տների բնակիչները դարձյալ Դավթաշեն - Աշտարակ արագընթաց մայրուղու նախագծից են բողոքում: Ասում են, եթե շինարարությունը ներկայացված նախագծով կատարվի, փակուղում են հայտնվում, կտրվում Հալաբյան փողոցի հետ ուղիղ կապից: Մայրուղու շինարարությունից հետո այս թաղամասի բնակիչենրը պետք է մոտ 500 մետր գնան դեպի Աշտարակ, շրջադարձ կատարեն, մոտ այդքան էլ վերադառնան, որ Հալաբյան փողոցում հայտնվեն: Դավթաշենցիներն իրենց խաբված են զգում: Ասում են, մոտ վեց ամիս է արդեն անհարմարություններ կրում են՝ տրանսպորտի հետ կապված: Նախկինում սեփական տների մոտով էին անցնում մայրաքաղաքի մյուս շրջաններ տանող երթուղայինները: Հիմա բավական երկար ճանապարհ քայլում են, որ տրանսպորտից օգտվեն: Ապագայում էլ, հազիվ թե, այդ հատվածով երթուղային անցնի: Թեպետ խոստացել են, բայց բնակիչները չեն վստահում: Հալաբյանի հետ ուղիղ կապ ունենալու բնակիչների առաջարկը քաղաքապետարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ նմանատիպ ճանապարհները խաչմերկուներ ունենալ չեն կարող: Սեփական տների բնակիչներին այսօր տարածքային կառավարման փոխնախարարն ընդունեց: Ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետի խորհրդականն ու օգնականը: Դավթաշենցիների բարձրացրած երեք հիմնական պահանջներից երկուսը լուծելի է: Անլուծելին՝ Իոսիֆյան-Հալաբյան ուղիղ կապն է: Բնակիչներն իրենց տարբերակներն առաջարկեցին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերին քննարկել, հնարավոր լուծումներ գտնել: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր