211652_close_icon
views-count3083 դիտում article-date 21:28 23-05-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 22-ից 23-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 30 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 7, խարդախության 4, յուրացման կամ վատնման 3, սպանության, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր