211652_close_icon
views-count3225 դիտում article-date 15:59 23-05-2018

Մի՛ խաղացեք Թրամփի հետ. ԱՄՆ փոխնախագահը՝ Կիմ Չեն Ընին

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նախազգուշացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, որպեսզի վերջինս չփորձի «խաղալ» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հունիսի 12-ին նախանշված հանդիպմանը, հաղորդում է Interfax-ը։ «Կիմ Չեն Ընի կողմից մեծագույն սխալ կլիներ, եթե նա սկսեր խաղալ Դոնալդ Թրամփի հետ»,-մեջբերել է հեռուստաալիքը Փենսի խոսքը։ Հարցին, թե հնարավո՞ր է՝ Թրամփը հրաժարվի հանդիպումից, Փենսը պատասխանել է, որ, իհարկե, չի բացառում դա։ Լարվածությունը երկու երկրների միջև կրկին առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի նորանշանակ խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, թե Հյս. Կորեայի ապամիջուկայնացումը կարող էր նաև տեղի ունենալ լիբիական սցենարով։

Նմանատիպ նյութեր