211652_close_icon
views-count16618 դիտում article-date 16:47 21-05-2018

10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը Երեւանի կենտրոնում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գամատակարարման ցանցում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 22-ին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 19:00-ն դադարեցվելու է Երեւան Կենտրոն վարչական շրջանի Դեղատան, Մ.Խորենացի, Ագաթանգեղոսի, Տ.Մեծի, Սեւանի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է ընկերության հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր