211652_close_icon
views-count3392 դիտում article-date 18:46 21-05-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 18-ից 21-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 18, խարդախության 15, անձնական ունեցվածքի գողության 8, շորթման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, կողոպուտի, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման 5, սպանության և անձնական ունեցվածքի գողության 2-ական, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 36 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր