211652_close_icon
views-count26916 դիտում article-date 18:35 20-05-2018

«Ցրվենա Զվեզդայի» ավտոբուսն այրվել է չեմպիոնական շքերթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սերբական «Ցրվենա Զվեզդան» չեմպիոնությունը տոնելիս տհաճ իրավիճակում է հայտնվել: Ակումբը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում չեմպիոնական շքերթ է կազմակերպել բաց ավտոբուսով: Ուղևորության ժամանակ ավտոբուսում հրդեհ է բռնկվել. նախնական տեղեկություններով, պատճառը երկրպագուների նետած ճայթռուկներն են եղել: Խաղացողներն ու մարզչական շտաբը հասցրել են լքել ավտոբուսը, ոչ ոք չի տուժել: Փրկարարները ժամանել են դեպքի վայր և մարել կրակը: Նշենք, որ «Ցրվենա Զվեզդան» 28-րդ անգամ դարձավ չեմպիոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր