211652_close_icon
views-count1273 դիտում article-date 17:29 03-08-2022

Մեզ հաղթանակ է պետք ու մոտիվացիայի կարիք չունեն. Եղիշե Մելիքյանը՝ «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղի մասին

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Ցրվենա Զվեզդա» – «Փյունիկ» խաղից առաջ կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը:

«Ամենաուժեղ թիմն էլ ունի իր թույլ կողմերը: Իդեալական թիմեր չկան: Կարող եմ ասել, որ մեր մրցակիցը խաղում է շատ դժվար սխեմայով: Չգիտեմ՝ որքանով կստացվի իրագործել մեր ծրագիրը խաղադաշտում, բայց մենք հաստատ գիտենք, թե ինչ է պետք անել: Մենք մեծ հարգանք ունենք «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ, քանի որ մեծ ակումբ է: Որակյալ ֆուտբոլիստները շատ են, ու համագործակցությունը խաղացողների միջև շատ բարձր է, բացի այդ, ուժեղ է նաև անհատական խաղը: Մենք ունենք պլան, ու կա վստահություն, որ կարող ենք մեր խաղը ցույց տալ ու մեր անակնկալները մատուցել մրցակցին:

Վախ հասկացությունը կյանքում շատ վատ բան է ու հատկապես՝ սպորտում: Ես ու իմ թիմը չենք կարող վախ ունենալ: Սպորտում միայն հաղթանակներով չէ, մենք կարող ենք ընդունել պարտությունը, բայց պետք է պահենք այս հոգեբանությունը՝ որ պայքարելու ենք մինչև վերջ ու չկորցնենք թիմային ոգին»,-ասել է Մելիքյանը:

«Ցրվենա Զվեզդա» – «Փյունիկ» հանդիպումը այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր