211652_close_icon
views-count135256 դիտում article-date 13:24 20-05-2018

Վանո Սիրադեղյանի վերադարձի առիթով. Aravot.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից սպասելիքները շատ մեծ են: Աշխատավորները սպասում են աշխատավարձերի բարձրացմանը, թոշակառուներն սպասում են թոշակների բարձրացմանը, շատերն սպասում են քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը, Արարատ Զուրաբյանն ու շատերն էլ սպասում են Վանո Սիրադեղյանի անհապաղ վերադարձին: Եվ ընդհանրապես՝ գրեթե բոլորն ակնկալում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակում մեր կյանքը դրախտի է վերածելու: Ոմանք էլ, հատկապես հակահեղափոխականները, մտածում են, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի բարելավել ու լավացնել մեր կյանքը: Բարեբախտաբար, այդպես մտածողներն ակնհայտ փոքրամասնություն են: Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի վերադարձին, Արարատ Զուրաբյանն ու գրեթե բոլորը համոզված են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Վանոն հաստատ Հայաստան կվերադառնա: Մանրամասներն՝[url=http://www.aravot.am/2018/05/20/958093/] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր