Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի ու Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասին. aravot.am
                        Այս օրերին շատ են շրջանառվում Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին լուրերը, ուստի այսօր ԱԺ-ում լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ եթե լինեն իշխանություն, քայլեր կձեռնարկե՞ն Վանո Սիրադեղյանի վերադարձի համար: 
Ինչպես հայտնում է [url=http://www.aravot.am/2018/04/30/953887/]Aravot.am[/url]-ը, Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող կոնկրետ անձանց կոնկրետ երաշխիքներ տալ, բայց վստահեցրեց, որ ՀՀ-ում օրինականություն կհաստատվի: 
Հարցին՝ վարչապետ ընտրվելուց հետք ի՞նչ քայլեր եք անելու, Փաշինյանն ասաց, որ եթե վաղվա ընտրությունը բարեհաջող անցնի, 15 օրվա ընթացքում պետք է ձեւավորվի կառավարություն: 
Նա վստահեցրեց, որ իրենք կադրային խնդիրներ չեն ունենա: Խոսելով Մարտի 1-ի բացահայտման մասին՝ Փաշինյանն ասաց, որ այդ էջը պետք է ամբողջովին բացահայտվի: Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին այդ հարցով հարցաքննության կանչելո՞ւ եք, գուցե անհանգստացած է Քոչարյանը, դրա համար հարցազրույց է տալիս արդեն՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես պնդում եմ, որ պետք է նորմալ նախաքննության ընթանա»: 
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/04/30/953887/]կայքում[/url]։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

