211652_close_icon
views-count29369 դիտում article-date 09:49 20-05-2018

Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մայիսյան հաղթանակներին. զոհված ոստիկանների ընտանիքի անդամներին հանձնվեցին պատվոգրեր, ոստիկանության աշխատակիցներին՝ մեդալներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 19-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Ալավերդի քաղաքի մշակույթի տանը կազմակերպվել էր մեդալների և դիպլոմների հանձնման արարողություն «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն» հասրակական կազմակերպությունը, «Առաջի գունդ» ՀԿ-ն, «Չղջիկներ» վետերան հետախույզների կազմակերպությունը: Լոռու մարզի մի շարք քաղաքներում՝ Վանաձորում, Սպիտակում, Ալավերդիում, Տաշիրում, Ստեփանավանում ապրող զոհված ոստիկանների ընտանիքի անդամներին հանձնվեցին պատվոգրեր, ինչպես նաև Ապրիլյան պատերազմի զոհվածների ընտանիքներին, իսկ Լոռու մարզի ոստիկանության աշխատակիցներին, Թումանյանի զինկոմին և միջոցառման այլ մասնակիցներին հանձնվեցին թվով 16 մեդալ՝ 1 հատ «Առաջին գունդ», 1 հատ «Անդրանիկ Մարգարյան», 1 հատ «Սևքարեցի Սաքո», 13 հատ «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն»: Միջոցառմանը ներկա էին «Առաջին գունդ» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Վաչագան Չիբուխչյանը, «Չղջիկներ» վետերան հետախույզների կազմակերպության նախագահ Նվեր Գալստյանը, գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Պետական համալսարանի դասախոս Հենզել Մանուչարյանը, Միջազգային հարաբերուրություններում մարդու իրավունքների պաշտպանության հայ համայնքի գծով կադրերի վարչության պետ, գնդապետ Սուսաննա Սուքիասյանը, գեներալ-լեյտենանտ Էդուարդ Մանիևը ինչպես նաև ներկա և նախկին բարձրաստիճան ոստիկաններ, հյուրեր, լոռեցիներ: Միջոցառման հիմնական կազմակերպիչը «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Լիլիթ Չիբուխչյանինն էր: Միջոցառումանը հաջորդեց հայրենասիրական երգ ու պար, որի ժամանակ հանդես եկան «Լազուր» ժողգործիքների համույթի երգիչ երգչուհիները, Ալավերդու դհոլահարների համույթը և Ալավերդու պարի թատրոնի սաները: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+

Նմանատիպ նյութեր