211652_close_icon
views-count19774 դիտում article-date 23:49 27-01-2017

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նշեցին Հայոց բանակի կազմավորման 25-ամյակը. պատվոգրեր և մեդալներ հանձնվեցին ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տոն էր: Մշակույթի պալատում հավաքվել էին քաղաքի բնակիչները, Թումանյանի զինկոմիսարիատի աշխատակիցները, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորներ, կամավորականներ: Բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, փոխքաղաքապետ Արթուր Վարոսյանը, Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, նորակոչիկների մայրեր, հարազատներ: Ալավերդու քաղաքապետ Կ Փարեմուզյանը շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ և պատվոգրեր հանձնեց ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին՝ 1. Արտյոմ Ջանոյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ: 2. Մարտուն Ալիխանյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ: 3. Դավիթ Ղազարյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ: 4. Ռաֆիկ Հովսեփյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ: 5. Ալիկ Պապոյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ: 6. Նարեկ Պողոսյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ: 7. Գառնիկ Դավթյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ: 8. Ռաֆայել Ոսկանյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ: 9. Համլետ Գրիգորյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ: 10. Դավիթ Բարսեղյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ: 11. Գոռ Ղազարյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ: 12. Սարգիս Մարտիրոսյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ: 13. Հարություն Ձավարյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ: Թումանյանի զինկով Կարեն Հովհհաննիսյանը նույնպես շնորհավորեց տոնի կապակցությամբ, վստահեցնելով, որ մեր բանակը ուժեղ է, իսկ զինվորներն իրենց գործի գիտակ, ովքեր ամուր պահում են մեր սահմանները: Միջոցառմանը ԵԿՄ-ի Ալավերդու տարածաշրջանի ներկայացուցիչ Սարիբեկ Մոսինյանը մեդալ հանձնեց նաև զորացրված Մայիս Սիմոնյանին և 2 երկրապահ կամավորականների: Զինկոմը պատվոգիր հանձնեց նաև Ալավերդու քաղաքապետին՝ բանակին աջակցելու համար: Ալավերդու երգի պարի խմբակները հանդես եկան իրենց կատարումներով: Միջոցառման ավարտին զիկոմ Կ. Հովհաննիսյանի կողմից հրավառություն տեղի ունեցավ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 182+
182+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր