211652_close_icon
views-count45230 դիտում article-date 11:11 19-05-2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին, տեղակալին և 6-րդ գլխավոր վարչության պետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ ոստիկանության ղեկավար կազմին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին, տեղակալին և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։ ՀՀ ոստիկանապետը ներկայացրել է նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին, ով մինչ այդ, աշխատում էր ՀՀ ոստիկանոթյան շտաբի պետ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր