42051 դիտում
14:24 15-05-2018
Արտաշատում թալանել են տեղի «Հայփոստ»-ի կապի բաժանմունքի աշխատակցի բնակարանը. գողացել են մոտ 4 մլն դրամ
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 14-ին, Արարատի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։
Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Ռ. Հ.-ի բնակարանի մուտքի դուռը բացել են, մտել բնակարան, տակնուվրա արել բնակարանը և ննջասենյակի պահարանի միջից հափշտակել են մոտ 4 մլն դրամ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ռ. Հ.-ն աշխատում է «Հայփոստ» ՓԲԸ- Արտաշատի կապի բաժանմունքում՝ որպես ավագ օպերատոր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
32375 դիտում
10:20 06-06-2018
Նոյեմբերյանում թալանել են տեղի ճանաչված վարսավիրի բնակարանը. գողոնը կազմում է մոտ 2 մլն դրամ
Այս բաժնից
1363 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)