211652_close_icon
views-count5416 դիտում article-date 23:59 24-12-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. Վաղարշյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Dodge»-ում. կա վիրավոր, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ժամանել են Արաբկիրի ոստիկանապետն ու ՊԾ Երևանի գնդի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոց խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական բաժնի հերթապահ խումբը՝ հրդեհաշիջման ղեկավար Գևորգ Մնացականյանի, բաժնի պետ Հայրապետ Ղազարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Հրշեջները մարել են Վաղարշյան փողոցում կայանված «Dodge» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Հրշեջների աշխատանքը չխանգարելու համար պարեկները սահմանազատել են տարածքը և դեպքի վայրից տարհանել մի քանի ավտոմեքենաներ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ 1 հոգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ըստ տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Պարեկային ծառայությունը ու ոստիկանության Արաբկիրի բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր