5365 դիտում
10:24 25-12-2024
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Երևանի քաղաքապետարանի թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Թևոսյան-Աշոտ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 45 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Ղազարյանն ու կրտսեր պարեկ Վիրապ Ասատրյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Դավիթաշեն-Նորք Մարաշ երթուղին:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+