52927 դիտում
11:16 24-12-2024
Երևանում ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը ու այն տապալել. օպերատիվ են գործել Կոտայքի, Երևանի պարեկները և Ռազմական ոստիկանության աշխատակիցները. «Երքաղլույս»-ը 1.5 ժամ է՝ չի բարեհաճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ավտոբուսը Բագրևանդի փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ ու բախվել էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն էլեկտտրասյունը տապալվել է ու ամբողջությամբ երթևեկելի մի գոտին փակել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կետրոնի 2-րդ փրկարարական ջոկատի աշխատակիցները խմբի պետ Բեկին Ռաթևոսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում, ինչից հետո դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գունդ, որտեղից ժամանել են նույն գնդի 2-րդ գումարտակի պարեկները:
Երթևեկությունը նշված վայրում վերածվել է «աջափսանդալի», քանի որ Երևանի քաղաքապետարանից, «Երքաղլույս»-ից 1 ու կես ժամից ավելի է՝ չեն բարեհաճում, որպեսզի տապալված էլեկտրասյունը տեղափոխեն, մինչդեռ օպերատիվ են գործել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները, ովքեր նույնպես պարեկների հետ սպասում են, որ ժամանեն «Երքաղլույս»-ից:
Վթարի փաստով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+