211652_close_icon
views-count147001 դիտում article-date 15:54 10-05-2018

Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում. գյուղացիները պնդում են, որ «Գնթունիկ»-ի տերը փորձում է ավերել տրանսպորտի և կապի նախարարության՝ կապիտալ հիմնանորոգված ճանապարհը. բանը հասել է փոխադարձ վիրավորանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Եղիպատրուշ գյուղի բնակիչներն արգելել են, որպեսզի ծանր տեխնիկան շարունակի աշխատանքներ կատարել Ապարան-Եղիպատրուշ ավտոճանապարհի՝ Եղիպատրուշի վարչական տարածքում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Կապի և տրանսպորտի նախարարությունն ու «Հայավտոճան»-ը Ճանշինի հետ գյուղ մտնող ճանապարհն ամբողջովին հիմնանորոգել են։ 30 տարուց ավելի մարդաբոյ փոսերով էինք գյուղ մտնում, դուրս գալիս։ Ավտոմեքենաները կոտրվում էին, շտապօգնությունն անգամ գյուղ գալու համար 1 ժամ էր պահանջվում, իսկ հիմա, երբ ճանապարհն ամբողջովին դարձել է իդեալական, հաշված րոպեների ընթացքում կարողանում ենք ազատ տեղաշարժվել։ Արդեն մի քանի օր է՝ ինչ-որ մարդիկ փորձում են ծանր տեխնիկաներով աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում ճանապարհի հերն անիծվում է։ Տրակտորների՝ գործի դնելու արդյունքում ճանապարհների եզրերին հսկայական փոսեր են առաջացել։ Պահանջում ենք պատկան մարմիններից, որպեսզի հետամուտ լինեն և արգելեն ծանր տեխնիկայի շահագործումը նշված հատվածներում։ Հակառակ դեպքում կարճ ժամանակ անց նորից կունենանք վատ, մարդաբոյ փոսեր հիշեցնող ճանապարհներ»։ Գյուղացիների մի մասը նշում էին, որ այդ ամենի ետևում կանգնած է Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գնթունիկի Կարեն» մականվամբ։ Մի մասը նշում էին, որ նրա ցուցումով է «ավիրվում» ճանապարհը, մի մասն էլ նշում էին, որ նրա գիտությամբ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը այսօր առավոտվանից փորձել է կապվել քաղաքապետի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում։ Խնդրի վերաբերյալ պատրաստ ենք ներկայացնելու նրա տեսակետը։ [b]*** 18:50[/b] Քիչ առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի կողմից, որը ներկայացնում ենք ստորև. Ապարան համայնքի խոշորացումից անմիջապես հետո համայնքի բոլոր վարչական տարածքներում սկսվել և շարունակվում են բարեկարգման մեծածավալ աշխատանքներ:Այդ աշխատանքները իրականացվում են ամբողջ ծավալով և ներգրավված են բոլոր վարչական տարածքները:Շուրջ 30 տարի բոլոր վարչական տարածքներում կուտակված բազմաթիվ խնդիրները, որոնց լուծումը կենսական կարևորություն ունի, այս տարի ի հեճուկս բոլոր դժվարությունների, համայնքապետարանի անմիջական նախաձեռնությամբ լուծվում են, իսկ մի մասը կստանան իրենց լուծումները համայնքապետի հետևողական աշխատանքի շնորհիվ: Այդ աշխատանքների շրջանակում խճալցման և ճանապարհների հարթեցման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Ապարանի Վարդենուտ, Շենավան, Արայի, Հարթավան և Քուչակ վարչական տարածքներում։ Տարիներ շարունակ անուշադրության մատնված ներգյուղական ճանապարհները դարձել էին պատուհաս բնակիչների տեղաշարժի և մեքենաների երթևեկության համար: Հատկապես Ապարանին բնորոշ կլիմայական պայմանների դեպքում գրեթե ամբողջ տարի գյուղամիջյան ճանապարհները խնդիր էին դարձել բնակիչների և համանք այցելողների համար: Նախքան ճանապարհների խճալցումը, նոր խողովակներով են փոխարինվել տվյալ ճանապարհներով անցնող խմելաջրի, ոռոգման և կոյուղաջրերի հնամաշ խողովակները: Այս խնդիրը լուծելու համար Ապարանի համայնքապետարանը, ունենալով համապատասխան թույլտվությունը, Եղիպատրուշի վարչական տարածքից խիճը տեղափոխել է թվարկված գյուղերը և կատարել փոսալցման և ճանապարհների հարթեցման աշխատանքները:Հավելենք նաև, որ այդ ճանապարհահատվածում մեքենաների բեռնվածության չափի սահմանափակում չկա: Համայնքապետարանի նախաձեռնությամբ այս տարի խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքներ է իրականացվել գյուղի դպրոցի տարածքում։ Դպրոցի շենքի հարակից տարածքով անցնող ջրագիծը հնամաշ լինելու պատճառով վթարվել էր և խնդիրներ առաջացրել,ջուրը լցվում էր դպրոցի ներքնահարկ։ Համայնքապետարանի միջոցների հաշվին 120մ երկարությամբ քայքայված ջրագիծը փոխարինվել է նորով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր