211652_close_icon
views-count78880 դիտում article-date 20:15 06-07-2017

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. կարկուտը ավերել է մի քանի գյուղերի ցանքատարածություններ, կոտրել տների ապակիներ. գյուղացիները փակել են ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ուժեղ կարկուտ և անձրև է տեղացել Արագածոտնի մարզում: Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ կարկուտը ամբողջովին ավերել է Արագածավան, Կարմրաշեն, Ոսկեթաս, Ակունք և Արևուտ գյուղերի ցանքատարածությունները, մրգատու ծառերն ու գյուղատնտեսական ապրանքները: Կարկուտն անգամ կոտրել բազմաթիվ տների ապակիներ: Այս պահին գյուղացիները շիվարած՝ չգիտեն թե արդյոք մարզպետարանը օգնության ձեռք կմեկնի իրենց, թե միանգամից դիմեն կառավարության օգնությանը : Իրավիճակի մասին գյուղացիները փորձում են տեղեկությունը փոխանցել պատկան մարիմիներին: Գրեթե բոլոր գյուղացիների ցանքատարածությունները օգտագործվում են բանկերից վերձրած վարկերի շնորհիվ ու հիմա հայտնվել են անելանելի վիճակում՝ չիմանալով թե ինչպես են փակելու բանկերի վարկերը: Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արագածավան գյուղում: Գյուղացիները փակել են ճանապարհը և երթևեկությունը կաթվածահար է եղել: Գյուղ են ժամանում Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր