211652_close_icon
views-count30721 դիտում article-date 11:40 10-05-2018

80-ամյա Գրիշա Տեպոյանը և 60-ամյա Արշակ Եղիազարյանը Երևանից ոտքով քայլել են դեպի Ստեփանակերտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գրիշա Տեպոյանը և Արշակ Եղիազարյանը ապրիլի 27-ին Եռաբլուրից իրենց քայլը արեցին՝ ոտքով քայլելով շուրջ 500 կմ Երևանից դեպի Ստեփանակերտ, նվիրելով իրենց այս քայլը Հայոց հերոսներին, Շուշիի ազատագրման 26-ամյակին և նոր Հայաստանին։ Արշավը սկսելու օրը Գ. Տեպոյանը և Ա. Եղիազարյանը վստահ էին, որ արշավի ընթացքում Հայաստանում տեղի են ունենալու լուսավոր փոփոխություններ։ Չնայած նրան, որ Գ. Տեպոյանը 80 տարեկան է, իսկ Ա. Եղիազարյանը՝ 60, երկուսն էլ Երևանից Ստեփանակերտ են հասել բացառապես ոտքով։ Այսօր նրանք արդեն Երևանում են։ Պատմում են, որ չնայած ողջ ճանապահին տեղացող առատ անձրևներին, իրենք չեն ընկճվել, ոգեշնչվել են այդ օրերին հայ ժողովրդի համաժողվրդական շարժմամբ, լավ լուրերով, իսկ մայիսի 8-ին, երբ արդեն հասնում էին Ստեփանակերտ, իմանալով, որ ՀՀ վարչապետ է ընտրվել ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, առավել են ոգեշնչվել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր