211652_close_icon
views-count15322 դիտում article-date 21:15 08-05-2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ և լավագույն բարեմաղթանքները Ձեր հետագա պետական գործունեության մեջ: Ձեր նշանակումը, անկասկած, վկայում է այն մասին, որ Ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը պահանջված է: Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը վճռական է բոլոր ոլորտներում հայ-ռուսական երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացմանը: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքը երկկողմ համագործակցության բոլոր մակարդակներում իր նպաստը կբերի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման գործին: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ իմ ընտրվելու կապակցությամբ ջերմ բարեմաղթանքների համար: Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր