211652_close_icon
views-count4726 դիտում article-date 10:13 08-05-2018

ՀՀԿ 12 առաքյալները. գեներալիտետն ու օլիգարխիան` Նիկոլ Փաշինյանի կողքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը: Դրանից անմիջապես հետո կուսակցության կենտրոնական գրասենյակում հավաքվել էին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանի օգտին քվեարկելու է ՀՀԿ-ական 12 պատգամավոր: Կողմ քվեարկողները մեծամասամբ կլինեն գործարար հատվածից, ինչպես նաև անկուսակցականները: Այսպիսով` ամենայն հավանականությամբ կողմ քվեարկող պատգամավորներն են լինելու՝ Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Արթուր Գևորգյանը, Սեյրան Սարոյանը, Նահապետ Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը, Տաճատ Վարդապետյանը, Հարություն Կարապողոսյանը, Արկադի Համբարձումյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, և, վերջապես, Ֆելիքս Ցոլակյանը, որը նախորդ նիստում ևս կողմ էր քվեարկել: Սակայն այս ցանկում մինչ վաղը կարող են փոփոխություններ լինել: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության քաղաքական մասին` Էդվարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Արմեն Աշոտյան, Գալուստ Սահակյան և այլք, նրանք դեմ են քվեարկելու ընդդիմադիր առաջնորդին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր