211652_close_icon
views-count6149 դիտում article-date 23:04 07-05-2018

Մեսութ Օզիլն իր վնասվածքի մասին. մինչև աշխարհի առաջնությունը կապաքինվեմ

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտնել է, որ իր վնասվածքը այնքան էլ լուրջ չէ: 29-ամյա գերմանացի ֆուտբոլիստը բաց էր թողել ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Բերնլիի» հետ հանդիպումը (5:0): «Ափսոս, որ ես մեջքի վնասվածքի պատճառով բաց թողեցի խաղը: Ինձ որոշ ժամանակ է պետք, սակայն վստահ եմ, որ մինչև 2018թ. աշխարհի առաջնությունը ամբողջությամբ կապաքինվեմ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Ինձ համար մեծ պատիվ էր հանուն ձեզ խաղալ, մոնսենյոր Վենգեր: Շնորհակալ եմ բոլոր այն պահերի համար, որ մենք միասին ենք ապրել», ասել է Օզիլը:

Նմանատիպ նյութեր