Օզիլն ու Սանչեսը հունվարին կարող են հեռանալ «Արսենալից»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կիսապաշտպաններ Մեսութ Օզիլն ու Ալեքսիս Սանչեսը կարող են լքել ակումբը:
«Այո, նման տարբերակը հնարավոր է: Ես միշտ աասել եմ. այն փաստը, որ մենք ամռանը չերկարաձգեցինք պայմանագրերը Սանչեսի ու Օզիլի հետ, չի նշանակում, որ նրանք կհեռանան: Երկուս խաղացողն էլ երջանիկ են այստեղ:
Հուսով եմ, որ իրավիճակը կփոխվի: Ներկա պահին որևէ նորություն չկա, որպեսզի տեղեկացնեմ», ասել է Վենգերը:
Օզիլի ու Սանչեսի պայմանագրերն ավարտվում են այս մրցաշրջանից հետո և եթե դրանք չերկարաձգվեն, ապա նրանք կարող են անվճար հեռանալ: