28459 դիտում
14:24 07-05-2018
Ազգային անվտանգության ու ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Ազգային ժողովում կեղծ ռումբի մասին ահազանգ տվողը. նա Գերմանիայից վերադարձել է Հայաստան
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մայիսի 6-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների և անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժին է ինքնակամ ներկայացել 34-ամյա Կարեն Գ.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանդիսանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետւթյան քաղաքացի և կասկածվում է այս տարվա ապրիլի 17-ին ՀՀ ոստիկանության 1-02 ծառայություն զանգահարելու և տեղեկություն հայտնելու այն մասին, որ ՀՀ ազգային ժողովում ռումբ է դրված և այն պայթելու է։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կարեն Գ.-ն, ով ահազանգել է ոստիկանություն և ներկայացել Սամվել անունով, ստորագրությամբ ազատ է արձակվել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
941 դիտում
09:23 26-01-2015
ԱՄՆ-ում ինքնաթիռում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ է ստացվել